Տեղական Պողպատի Արտադրության Զարգացում Ընկերության Պրոֆիլ
«ՋԻ ԹԻ ԲԻ Սթիլ»-ը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին՝ տեղական աղբյուրներից արտադրելով ամրաններ, բարձրացնելով նրանց արդյունավետությունն ու հուսալիությունը: Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը վերակենդանացնելու հանձնառությամբ ՝ մենք խթանում ենք տնտեսական աճը՝ տեղական մետաղի ջարդոնը վերափոխելով ջերմամեխանիկական ճանապարհով մշակված ամրանների:
Կովկասյան տարածաշրջանում արդյունաբերությունը ղեկավարելու տեսլական ունենալով ՝ մենք ձգտում ենք կատարելության, կայունության և նորարարության։
Գերժամանակակից տեխնոլոգիան, ամբողջությամբ ավտոմատացված թթվածնային կայանի, ինդուկցիոն վառարանի, շերեփ զտման սարքավորումների, շարունակական ձուլման մեքենայի, ժամանակակից լաբորատոր սարքավորումների և ճշգրիտ հսկողության գլանահաստոցի տեսքով ընկերությանը հնարավորություն կտան մատակարարել շինարարական նյութեր բազմաթիվ կարևոր նախագծերի համար:

Ամենամեծը տարածաշրջանում
Մեր Մետաձուլական գործարանը ամենամեծն է Կովկասյան տարածաշրջանում:

Բարձրորակ պողպատե տեխնոլոգիաներ
Մենք օգտագործում ենք գերժամանակակից տեխնոլոգիա՝ բարձրորակ պողպատը ճշգրտությամբ և արդյունավետությամբ արտադրելու համար:

Բարձր որակ
Մենք մատակարարում ենք բարձրորակ պողպատ, որը համապատասխանում է արդյունաբերության չափանիշներին ՝ ամրության և հուսալիության առումով: