Բարձրորակ պողպատի արտադրություն՝ ժամանակակից տեխնոլոգիաներով Պողպատի Ձուլման Արտադրամաս

Տաք բրիկետավորված երկաթը և/կամ ուղղակի վերամշակված երկաթը համակցվում են մետաղական ջարդոնի հետ ինդուկցիոն վառարանում՝ պողպատի քիմիական բաղադրությունը ճիշտ վերահսկելու համար:

Պողպատի ձուլման արտադրամասը հագեցած է ինդուկցիոն վառարանով, շերեփ- վառարանով և շարունակական ձուլման մեքենայով:

Տաք բրիկետավորված երկաթը-ը և/կամ ուղղակի վերամշակված երկաթը ձուլվում են Ինդուկցիոն վառարանում ՝ օգտագործելով էլեկտրական հոսանք մետաղի արդյունավետ մշակման համար:

Ձուլվելուց հետո հեղուկ մետաղը թափվում և փոխանցվում է շերեփ-վառարանին՝ երկրորդային զտման համար, ներառյալ Արգոն թթվածնի դեկարբուրացումը:

Շերեփ-վառարանում և Արգոն թթվածնի դեկարբուրացման ժամանակ ավելացվում են ապաօքսիդիչներ և համաձուլվածքներ ՝ հեռացնելով թթվածինը, ծծումբը և ֆոսֆորը ՝ պողպատի ցանկալի քիմիական կառուցվածքին հասնելու համար:

Իներտ արգոն գազը օգտագործվում է հեղուկ պողպատը զտելու համար, ապահովելով, որ այն ուլտրամաքուր է և հոմոգենացված բարձր որակի համար:

Շերեփ-վառարանում վերամշակումից հետո հեղուկ պողպատը ձուլվում է մետաղյա ձողերի շարունակական ձուլման մեքենայում և պատրաստ է հետագայում ամրանների վերամշակելու համար:

Ինդուկցիոն վառարան

  • 25 տոննա հզորությամբ ինդուկցիոն վառարան
  • Տրանսֆորմատորի հզորությունը – 25 ՄՎԱ
  • Հիդրավլիկ մամլիչ մեխանիզմ
  • Ջերմաստիճանի չափում և նմուշառում

Շերեփ-վառարան

  • 30 ՄՏ հզորություն
  • Տրանսֆորմատորի հզորությունը – 6.5 ՄՎԱ
  • Շարունակական արգոնի զտման համակարգ
  • Մետաղալարերի մատակարարման հնարավորություն

Արգոն թթվածնի դեկարբուրացում

  • Դեկարբուրացում
  • Այս գործընթացը օդ-թթվածին-իներտ գազի ապածխաթթվացման գործընթացն է ՝ որը թույլ է տալիս գործիքային պողպատից ստանալ չժանգոտվող պողպատ, թուջի բարձր ձուլածոյից՝ գործիքային պողպատ և ձուլել պողպատը խնայողաբար:
  • Մետաղների վերամշակման փոխարկիչների ծրագրավորվող տրամաբանական կարգավորիչների վրա հիմնված գազի խառնիչ կայանը ապահովում է հոսքի չափումներ՝ ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունների փոխհատուցմամբ: Սա թույլ է տալիս խուսափել հեղուկ մետաղի «գերօքսիդացումից»:

Շարունակական ձուլման մեքենա

  • 24 տոննա/ժամ/շերտ
  • Ձուլման արագությունը 3.8 րոպե 110մմ2 – ում
  • Կրկնակի ձուլիչ
  • 130×130 մմ

Մետաղաձողերի վերածում բարձրորակ ամրանների Գլանահաստոց

  • Մետաղաձողերը կրկին տաքացվում են մշտական գազով աշխատող վառարանում՝ ջեռուցելու, թրջելու և սնուցելու գլանափաթեթները ՝ ամրաններ արտադրելու համար:
  • Ամրաններն արտադրվում են ամբողջովին ավտոմատացված գլանահաստոցի միջոցով:
  • Հնարավոր է գլանել ամրանների ամբողջական տեսականի ՝ ըստ հաճախորդի պահանջների:
  • Մանրամասն չափի և կարգի/դասի համար նայեք ««Ջի ԹԻ ԲԻ Սթիլ» ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱԼՈԳ»:
  • Ամրանների առաջատար հաշվարկման և կապակցման համակարգն ապահովում է նույն քանակությամբ ամրաններ յուրաքանչյուր փաթեթում հստակ չափի և փաթեթի քաշի համար:
  • Շատ բարձրորակ մետաղաձողերի և ժամանակակից գերմանական տեխնոլոգիական գլանահաստոցները Տերմեքսի հետ ՝ «QST» (ԿԱՐԾՐԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՓՈՒՄ) գործընթացի շնորհիվ բոլոր քիմիական, մեխանիկական և մետալուրգիական հատկությունները երաշխավորված են: